Պետք է հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողների հետ. Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ կազմակերպած քաղաքացիներին:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին ջերմ ընդունելության համար:
«Մեր այցը ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Այժմ պետք է գնանք բողոքող բոլոր խմբերի մոտ, հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողների հետ, այնուհետև ամեն խմբից մեկական ներկայացուցչի հետ նստենք սեղանի շուրջ և զրուցենք»,- նշել է Փաշինյանը:
Ջերմուկում մի խումբ քաղաքացիներ օրեր շարունակ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման՝ փակելով ճանապարհները: