Փրկարարները դադարեցրել են Փհուկետի ափերի մոտ խորտակված նավերի ուղեւորների որոնումները
Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են Փհուկետ կղզու ափերի մոտ խորտակված նավերի ուղևորների որոնումները: The Phuket News թերթը հինգշաբթի հաղորդում է, որ այս պահին փրկվել է 51 մարդ:
Փհուկետի նահանգապետ Նորապհատ Պլոտհոնգը նշել է, որ որոնումները գիշերը կասեցվել են և կվերսկսվեն հուլիսի 6-ին՝ ժամը 06:30-ին: Նրա տեղեկացմամբ, 53 մարդի դեռևս անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զբոսաշրջիկներով երկու նավակները, որոնցում 97 և 39 մարդ է գտնվել, փոթորկի հետևանքով շրջվել են Փհուկետի ափերի մոտ:
Associated Press-ը հաղորդում է, որ առաջինում գտնվել են Չինաստանից զբոսաշրջիկներ, երկրորդում՝ Չինաստանից և Եվրոպայից: