Պարզ լճի մոտակայքում արշավականներ են մոլորվել. ԱԻՆ
Տավուշի մարզում արշավականներ են մոլորվել: Այսօր՝ հուլիսի 5-ին ժամը 19:38-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Պարզ լիճի մոտակայքում 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: