Հնդկաստանի նահանգներից մեկում կենդանական աշխարհը իրավաբանական անձ է ճանաչվել
Հնդկաստանի Ութարաքհանդ նահանգում կենդանական աշխարհը իրավաբանական անձ է ճանաչվել. այժմ կենդանական աշխարհի վրա տարածվում են մարդկանց վերաբերող բոլոր օրենքները: Որոշումն ընդունվել է նահանգի Բարձրագույն դատարանի կողմից՝ գրում է Hindustan Times-ը:
Ավելի վաղ Հնդկաստանի դատարանները նույնանման իրավունքներով են օժտել հնդակական աստվածներին, գետերին, սուրբ գրերին: Այսուհետ կենդանիները չպետք է դիտվեն որպես սեփականություն:
Դատարանի որոշումը պատասխանն է հասարակության այն պահանջի, որի համաձայն՝ պետք է սահմանափակվեին Նեպալի և Հնդկաստանի միջև ձիերով բեռնափոխադրումները Հնդկաստանի Չամպավատ նահանգով, քանի որ ձիատերերից շատերը իրենց ծեր, անուժ կենդանիներին թողնում են Հնդկաստանի տարածքում: