Ով կանցնի գիծը եւ հանրային ռեսուրսները սեփական շահի համար կօգտագործի, պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, եւ առաջիկայում սպասվում են նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: