Արքայազն Չարլզը և դքսուհի Կամիլան մոտ էին գտնվում «Նովիչոկով» թունավորման վայրին
Արքայազն Չարլզը և դքսուհի Կամիլան կարող էին մի քանի «մետր» հեռավորության վրա գտնվել երկու բրիտանացիների՝ «Նովիչոկով» թունավորման ենթադրյալ վայրից, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Daily Star-ը:
45-ամյա Չարլի Ռոուլին և 44-ամյա Դոն Սթերջեսը, որոնք վերջերս Սոլսբերիի մոտակայքում «Նովիչոկ»-ով թունավորման զոհ էին դարձել, ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Նախնական տվյալներով՝ թունավորումը տեղի է ունեցել Եղիսաբեթ թագուհու պարտեզում, որը գտնվում է Գիլդհոլից 320 մետր հեռավորության վրա, որտեղ և գտնվում էր թագավորական զույգը: Հրապարակման մեջ նշվում է, որ Չարլզը և Կամիլան երկու շաբաթ առաջ էին այցելել Սոլսբերի՝ «Նովիչոկ» նյարդա-պարալիտիկ թույնի կիրառմամբ միջադեպից հետո քաղաքին իր իմիջը վերադարձնելու և այն «բիզնեսի համար բաց» հայտարարելու համար:
Նշվում է, որ միջադեպից հետո ուստիկանությունը շրջափակել է Եղիսաբեթ թագուհու զբոսայգու տարածքը: