ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը վեց ամիս ժամկետով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց վերջնաժամկետը լրանում է հուլիսի վերջին: Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
«2018 թվականի հուլիսի 5-ին Խորհուրդը մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների դեմ»,- նշվում է Խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: