Անոմալ շոգից 19 մարդ է մահացել Կանադայում
Կանադայի Քվեբեկ նահանգում, Մոնրեալ քաղաքում անոմալ շոգի հետևանքով 19 մարդ է մահացել, հաղորդում է AFP գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի կանադական ԶԼՄ-ները հայտնել են 17 զոհի մասին: Մոնրեալում՝ 12 մարդ, ևս 5-ը՝ քաղաքից դեպի արևելք գտնվող գյուղում:
Մահացածները կամ մեծահասակներ են եղել կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:
Կանադայում անոմալ շոգ եղանակը կպահպանվի մինչև վաղը: Այդ կապակցությամբ երկրի իշխանությունները բնակիչներին կոչ են արել զգոնություն ցուցաբերել, շատ ջուր խմել և անհրաժեշտության դեպքում փողոց դուրս գալ: