Մխիթարյանի գոլը դարպասի հետևից (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանացի Ունաի Էմերիի ղեկավարությամբ շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին անգլիական ակումբում։
Հերթական մարզման ժամանակ Մխիթարյանը դարպասի հետևից կատարած հարվածով գոլ է խփել։ Տեսանյութը հրապարակել է «Արսենալի» թվիթերյան էջը։