Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատմությունն արդեն մոռացվել է: Փոխարենը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտնվել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տարածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել, թե որտեղից է ներկրված այն: Դեղն էլ վաճառվում է մոտ հինգ հազար դրամով»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: