«ՄՅՈւ»-ն հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը. երկրպագուները զարմացել են
Ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը հայտնվել է «Մանչեստեր Յունայթեդի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ակումբը շնորհավորել է ԱՄՆ անկախության օրը, նաև թիմային լուսանկարներ է հրապարակել: Դրանք հին լուսանկարներ են, որոնցում կա նաև մեր հավաքականի ավագը:
«Շնորհավորում ենք ամերիկացի մեր բոլոր երկրպագուներին Անկախության օրվա առթիվ: Ուրախ ժամանակ ենք անցկացրել ձեզ հետ անցյալում և շուտով կրկին կտեսնենք ձեզ ՄՅՈՒ-ի շրջագայության ընթացքում»,- նշվում է շնորհավորանքում:
Երկրպագուները զարմացել են, որ ընտրվել է այնպիսի լուսանկար, որում կա նաև Մխիթարյանը, և բազում մեկնաբանություններ են թողել գրառման տակ: