Ազատ է արձակվել Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը
Քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: Նրան իր հոր հետ տեղափոխել էին ԱԱԾ՝ առերեսման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տեղափոխվեցին ԱԱԾ:
Հիշեցնենք, որ 9 ժամից ավելի ԱԱԾ աշխատակիցները գտնվում էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանում, որտեղ խուզարկություն էին իրականացնում