Սաշիկ Սարգսյանի բնակարանից նաև զենք է հայտնաբերվել
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տեղափոխվեցին ԱԱԾ:
ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին իրենց գործողությունները՝ իրենց հետ տանելով մի քանի տոպարկ, որոնց մեջ նաև զենք կար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց բնակարանում հայտնաբերվածի մասին հարցին: