Ինչ ստուգումներ են իրականացվել «Սպայկա»-ում․ պարզաբանում է ՊԵԿ նախագահը (տեսանյութ)
«Ստուգումներն իրականացվում են ոչ թե «Սպայկա»-ում, այլ «Սպայկա»-ի հասցեում գրանցված երկու այլ ընկերություններում կատարվել է խուզարկություն, որի նպատակը փաստաթղթեր և տեղեկատվություն հայթայթելն է»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Իսկ թե ինչ է հայտնաբերվել, Դավիթ Անանյանն ասաց, որ այս պահին ասել չի կարող, քանի որ քննչական գործողություններն ընթանում են:
Նրա խոսքով՝ երկու ընկերությունների՝ «Վիլլիջ գրուպ» և «Գրինպրոդուկտ», դրվագով հարուցված է քրեական գործ. «Եթե չեմ սխալվում՝ 205 և 193-րդ հոդվածներով»:
Մանրամասները՝ տեսանյութում: