Արցախի ԱԺ քննիչ հանձնաժողովը երկու դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկել է դատախազություն
Հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովը հուլիսի 4-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ներկայությամբ հրապարակել է ստեղծման պահից՝ հունիսի 2-ից առ այսօր հանձնաժողովի կատարած աշխատանքների միջանկյալ հաշվետվությունը: Այդ մասին տեղեկացրեցնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից։
Խոսելով այս ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողովի իրականացրած գործունեության մասին՝ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ ուսումնասիրվել են քաղաքացիներից ստացված թե բանավոր և թե գրավոր դիմումները, ինչպես նաև տարբեր դեպքերի առնչությամբ հանդիպել են քաղաքացիների հետ: Ընդհանուր առմամբ ԱԺ քննիչ հանձնաժողովը հաշվվում է հանձնաժողովին ներկայացված հանրային հնչեղության շուրջ 29 դիմում:
Քննիչ հանձնաժողովը հանրային հնչեղություն ստացած երկու կոնկրետ դեպքերի վերաբերյալ հավաքագրված նյութերն արդեն ուղարկել է դատախազություն:
Հաշվի առնելով խորհրդարանական գործունեության ժամանակային յուրահատկությունները և կանոնակարգային պահանջները՝ Քննիչ հանձնաժողովը իր վերջնական զեկույցը կներկայացնի աշնանային նստաշրջանի ընթացքում: