Մնացական Բիչախչյանը հերքում է Արտյոմ Կանևսկոյին կեղծ անձնագիր տրամադրելու լուրը
Իմ կողմից որևէ անձի կեղծ անձնագիր երբևէ չի տրամադրվել և տրամադրվելուն չեմ օժանդակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյին:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այս առնչությամբ հերքում է տարածել։
«Ըստ շրջանառվող լուրերի՝ քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։
Տեղեկատվությունը իմ մասով չի համապատասխանում իրականությանը։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին չճշգրտված տեղեկատվություն չտարածել»,- գրել է Մնացական Բիչախչյանը: