Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ...

Շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միևնույն ժամանակ` պնդելով ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա։ Բանաձևերի ընդունումից հետո անգամ Ադրբեջանը բազմիցս տապալել է հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին հստակ նշված է 884 բանաձևում, և մերժել է հրադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ առաջարկները։

Ավելին, Ադրբեջանը չիրականացրեց ոչ միայն բանաձևերի կարևորագույն՝ կրակի, ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման մասին պահանջը, այլև բոլոր մնացյալը՝ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853 բանաձևեր), շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (853 բանաձև), վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը տարածաշրջանում (853 բանաձև), ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը (822, 853, 874 բանաձևեր)։

Ադրբեջանը նույնչափ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նաև «822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցի» վերաբերյալ, որը համաձայնեցվել և կողմերին է առաջարկվել ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևով սատարվող տվյալ առաջարկության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի նկատմամբ Ադրբեջանի իրական, այլ ոչ հռչակվող մոտեցման բնորոշ օրինակ է 1993 թ. մայիսին ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իտալական նախագահության՝ հակամարտող կողմերին ուղղված դիմումի հետ կապված դրվագը, որով առաջարկվում էր հաստատել 1993 թ․ ապրիլի 30-ին ընդունված 822 բանաձևն իրականացնելու պատրաստակամությունը։ Չնայած Ադրբեջանն այդ բանաձևի ընդունման նախաձեռնողն էր, այնուամենայնիվ, անպատասխան թողեց իտալական նախագահության հայցը։

Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։

Ադրբեջանի կողմից բանաձևերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձևեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ․ ապրիլի 15-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ․ մայիսի 5-8 ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք և, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար։ Անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ պայմանագրի շրջանակներում բոլոր կողմերը հրապարակայնորեն հաստատեցին հրադադարի գծի կոորդինատները՝ այդպիսով սահմանելով status quo post bellum։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի գծի խախտումը լուրջ մարտահրավեր է դարձել հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ 1994 թ. մայիսի դրությամբ գործող հրադադարի գծի կոնֆիգուրացիայի վերականգնումը տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտ գործոն է և զսպման արդյունավետ միջոց:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ կողմից տապալված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որևէ իրավական փաստարկներից և հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ։

Ո՛չ մինչ բանաձևերի ընդունումը, ո՛չ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ հօգուտ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերի, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում։ Դրան է մատնանշում նաև այն փաստը, որ 1994 թ․ մայիսի 12-ին Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել ինչպես որոշումներ, այնպես էլ հանձնարարականներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերի իրավական ուժին վերաբերող հարցերի քննման ընթացքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են պետությունների կողմից իրագործման համար, մինչդեռ հանձնարարականները՝ ոչ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր իրագործման ենթակա չեն։

Եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն իրապես դիտարկեր որպես պարտադիր և դրանց վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ելներ վերջնական խաղաղության հասնելու շահերից, ապա կիրականացներ բանաձևերի պահանջներն ու կոչերը, որոնք մեծամասամբ վերաբերում են Բաքվին։

Ընդհակառակը, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը, Բաքվի հրաժարումը՝ կյանքի կոչել վստահության ամրապնդման և լարվածության նվազեցման միջոցառումները, հայերի նկատմամբ այլատյացության և ատելության քարոզչությունը, Արցախի հետ ուղիղ բանակցություններից հրաժարումը, նրան ամեն կերպ մեկուսացնելու ձգտումը՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների կողմից Արցախ այցելությունները խոչընդոտելու միջոցով, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի տառին և ոգուն։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող շարունակական սպառնալիքների և, մասնավորապես, ռազմական ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ հարձակման վերաբերյալ հրամանն ընդունվելու է «ամենահարմար պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը», ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության։

 

դիտվել է 2387 անգամ
ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan