Միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես. Ռոստոմյանը՝ «Օլիմպավանի» միջադեպի մասին
«Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», - այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա նշեց, որ ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել:
Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց ասել, թե ինչ է հաղորդել ՀՀ Քննչական կոմիտեում, երբ հրավիրվել է այնտեղ. «Նախաքննական գաղտնիք է»:
Իսկ, թե ինչպես եղավ, որ տուժողը հաղորդում է տվել, որ իրեն ծեծել են, այնուհետև նրա կինը հայտնում է, որ չեն ծեծել, սայթաքել ու ընկել է ամուսինը, այսինքն՝ տուժողը սուտ մատնությո՞ւն է տվել, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Չգիտեմ»: