Արթուր Վանեցյանը՝ Վովա Գասպարյանի ԱԱԾ հրավիրվելու մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկանում մեկնաբանել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին հրավիրվել է ԱԱԾ և մի քանի ժամ անցկացրել է այնտեղ:
«Չեմ մեկնաբանի այդ լուրը, հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան լինի»,-կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը՝ հրաժարվելով ասել նաև, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել ԱԱԾ:
Հիշեցնենք‚ որ այսօր մամուլի տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ Վլադիմիր Գասպարյանը ԱԱԾ հրավիրված լինի քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կոնեւսկոյի գործով: