Հենրիխ Մխիթարյանը բարի գալուստ է մաղթել Արսենալի նորեկ Սոկրատիսին (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում` ողջունելով Սոկրատիս Պապաստատոպուլոսին «զինագործների» կազմում:
«Բարի գալուստ սպարտակուս: Մենք ուրախ ենք քեզ տեսնել մեր թիմում»,- ասում է Մխիթարյանը:
Հիշեցնենք` Մխիթարյանն ու Սոկրատիսն ավելի վաղ միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որից էլ «Արսենալը» հենց ձեռք է բերել հույն ֆուտբոլիստին 16 մլն եվրոյի դիմաց:
Պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ իր` «Արսենալ» տեղափոխության հարցում մեծ դեր են խաղացել Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ովքեր հաճախ զանգահարել են իրեն և կանչել լոնդոնյան ակումբ: