Նունե Եսայանի, Արմինկայի, Սիլվա Հակոբյանի, և այլ աստղերի գրառումները՝ Նադեժդա Սարգսյանի մասին (լուսանկարներ)
Հայ հայտնիները շարունակում են գրառումներ կատարել Նադեժդա Սարգսյանի մասին:
Երգչուհի Նունե Եսայանը գրել է. «Նադյա ջան ննջիր խաղաղությամբ: Էմմիի համար էլ անհոգ եղիր, քեզ սիրող և հավատարիմ ընկերների շնորհիվ իրեն երբեք մենակ չի զգա»:
Հասմիկ Կարապետյանն էլ Էմմիին խնդրել է, որպեսզի նա ուժեղ լինի. «Նադյա ջան, պայքարող, ուժեղ Մարդ, Աստված հոգիդ լուսավորի: Ափսոս, շատ ափսոս..Էմմաս, զգում եմ, թե ինչ ես զգում: Խնդրում եմ, ուժեղ եղիր»:
Արմինկան հրապարակելով 1993թ.-ի լուսանկար, որտեղ բեմում Նադեժդա Սարգսյանի հետ է գրել է. «Ես քեզ ճանաչել եմ այսպիսին ու այսպիսին էլ կհիշեմ միշտ.... Հանգչիր խաղաղությամբ: Հ.Գ. «Հայեր» խումբ, 1993թ.: Ներեցեք նկարի որակի համար...»:
Լուսինե Թովմասյան. «Հանգչիր խաղաղությամբ»:
Սիլվա Հակոբյան. «Երկրայինից դեպի երկնային հավերժություն… Աստված հոգիդ լուսավորի, Նադյա ջան»: