ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ
Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ, ինչի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը: Վերջինս հետաքրքրվել է ՀՀ ԱՆ առաջնահերթություններով` հնարավոր գործակցության եզրեր գտնելու նպատակով:
Ներկա պահին ԱԶԲ-ն ՀՀ առողջապահության ոլորտում ծրագրեր չի իրականացնում, սակայն պատրաստակամ է ֆինանսավորում տրամադրել ենթակառուցվածքների զարգացման, մարդկային ներուժի հզորացման, պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերին:
Միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են առաջարկներ` տրամադրելու խորհրդատվություն, ներդնելու վարկային կամ դրամաշնորհային միջոցներ` միջազգային չափանիշերին եւ կառավարման սկզբունքներին համապատասխանող բուժհաստատություններ ունենալու Հայաստանի ծրագրերին աջակցելու նպատակով: