Բացառիկ կադրեր Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմի դիրքային առաջխաղացումից (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ facebook-յան իր էջում «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը կատարել էր գրառում և տեղեկացրել, որ Նախիջևանի հատվածում ակտիվությունը սկսվել է ոչ թե ապրիլ մայիս ամիսներին, այլ՝ ավելի վաղ փետրվարի երկորրդ կեսից սկսած, ինչի արդյունքում կողմերը երկուստեք ունեցել են դիրքային փոփոխություններ և բարելավումներ, որոշ ուղղություններով ունեցել են էական առաջխաղացումներ։ Այսօր արդեն «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի տրամադրության տակ են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը բարելավել սեփական դիրքերը և առաջխաղացումը կազմել է ուղիղ գծով շուրջ 750 մ, իսկ ցամաքային՝ ավելի քան 5 կմ։