Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. պատճառը վրացական անցակետում ներդրված համակարգն է (տեսանյութ)
Լարսի անցակետը բաց է, որևէ խնդիր չկա, պարզապես մեծ հերթ է գոյացել: Պատճառը վրացական անցակետում տոմսերի ամրագրման նոր համակարգի ներդրումն է‚ որն իր հերթին ենթադրում է տոմսերի ամրագրում:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերն արդեն 7 օր է՝ անցակետում են: