Որևէ փաստ Հայկ Դեմոյանը չունի, որ ներկայացնի․ ԿԳ փոխնախարար
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում տեսնում է նաև ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի թեկնածությունը: Հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանն ասաց, որ Հայկ Դեմոյանը ևս կարող է մասնակցել մրցույթին հաշվի առնելով իր վաստակը և իր ունեցած դերը թանգարանում: «Նա ևս կարող է դիմել և տրամաբանական կլինի, որ մասնակցի այս մրցույթին»,-հավելեց Հովհաննիսյանը: