Ո՞վ ընտրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր տեղի է ունենում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, թե ինչպես թանգարան ՊՈԱԿ-ը ներկայումս դարձել է հիմնադրամ:
Նիստը վարեց հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ հոգաբարձուների 15 անդամից նիստին ներկա էր 11-ը:
Հրանուշ Խառատյանը ներկայացրեց նիստի օրակարգը, ըստ որի հարցերը վերաբերում էին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունմանը, հոգաբարձուներ խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրությանը, կանոնակարգի հաստատմանը և այլ հարցերի:
Աշխատակարգն ընդունելուց հետո հիմնադրամի նախագահի պաշտոնին առաջադրեցին Ռայմոնդ Գևորգյանի թեկնածությունը, ով թեև Հայաստանում չէր և չէր մասնակցում նիստին, սակայն հաղորդագրություն փոխանցեց, որտեղ տվեց իր համաձայնությունը:
Այսպիսով, բաց քվեարկությամբ նա ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Իսկ քարտուղար ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը՝ նույնպես միաձայն: