Հայաստանն ու Կատարը օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագիր են ստորագրել
Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը և ՀՀ-ում Կատարի Պետության դեսպան Ալի բեն Համադ ալ-Սուլայթին (նստավայրը՝ Թեհրան) փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կատարի Պետության Կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերագրերը, որով երկու երկրների միջև համաձայնագիրը մտել է ուժի մեջ:
ԱԳՆ-ից հայտնում են‚ որ վավերագրերի փոխանակման համար ստորագրվել է համապատասխան արձանագրություն: