Բելգիան կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)
Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Ճապոնիա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով` hօգուտ բելգիացիների:
Հանդիպման վերջին գոլը գրանցվեց 94-րդ րոպեին: Հրաշալի հակագրոհից հետո գոլի հեղինակ դարձավ Նասեր Շադլին, ով իր գոլով 1/4 եզրափակչի ուղեգիր վաստակեց Բելգիայի ընտրանու համար:
Ինչպես արդեն հայտնել ենք, գոլազուրկ առաջին խաղակեսից հետո րկրորդ խաղակեսը Ճապոնիայի ընտրանին ֆանտաստիկ մեկնարկեց: 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարագուչին: Իսկ դրանից 4 րոպե անց հաշիվը հիասքանչ հարվածով կրկնապատկեց Ինուին: