Նկարահանվել է «օձերի կղզին», որտեղ բնակվում են 20 հազար շատ թունավոր հազվագյուտ իժեր (տեսանյութ)
Չինաստանի Դալյան քաղաքից ոչ հեռու գտնվում է «օձերի կղզին», որտեղ բնակվում են իժերին ազգակից 20 հազար վահանագլուխ օձեր: Վերջերս հաջողվել է այս արտասովոր վայրի տեսանկարահանում կատարել: Կղզում բնակվում են սողունների տարատեսակներ, որոնք մոլորակի վրա ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Նրանք սնվում են փոքրիկ չվող թռչուններով, օրինակ՝ սեւապոչ ճայերով եւ դեղնակտուց ձկնկուլներով, հայտնում է CGTN-ն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ կղզու բնությունը ներառում է 703 տեսակի բույս, 217 տեսակի երկկենցաղներ, 10 տեսակի սողուններ եւ թռչունների 307 տարատեսակներ: Սա նաեւ կարեւոր տրանսպորտային հանգույց է չվող թռչունների համար, այստեղ տարեկան մոտ 10 մլն առանձնյակ կանգառ է կատարում: