Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը: