11 հոգուց բաղկացած ընտանիքը առաստաղից կախված է հայտնաբերվել
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում 11 անդամից բաղկացած ընտանիքին գտել են մահացած: Ոստիկանությունն ասում է՝ նրանցից 10-ը կախված էին առաստաղից:
Մի 70-ամյա կին ընկած էր հատակին, որն, ի դեպ միակն էր, ով կախված չէր: Մահացածներից շատերի աչքերը փակված են եղել, իսկ ձեռքերը՝ ետևում կապված:
Թե ինչ է թաքնված սպանությունների ետևում, դեռևս պարզ չէ, իսկ ոստիկանությունը չի բացահայտել այն:
Բայց նրանք նույնպես տարածել են այն հայտարարությունը, որ ինչ-որ փաստեր են գտել:
Ոստիկանության ամբողջական հայտարարության մեջ նշվում է, որ սպանությունները կապ ունեն գրվածքների հետ, որ հայտնաբերվել են սպանվածների տանը: