Հայաստանը կարող է պահանջել իրեն վերադարձնել Նախիջևանի երկաթուղին. փորձագետ
Հայաստանը կարող է պահանջել իրեն վերադարձնել Նախիջևանի երկաթուղին: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ինքն է բոլոր նախադրյալները ստեղծում, որպեսզի Հայաստանն աշխարհին հիշեցնի Նախիջևանի նկատմամբ իր պատմական իրավունքի մասին: Ինչպես հիշեցրեց փորձագետը, ԽՍՀՄ տարիներին են այդ հողերը փոխանցվել Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո: Այդուհանդերձ, ըստ համապատասխան պայմանագրի՝ Նախիջեւանը Ադրբեջանի տարածք չի համարվում:
Շիրինյանի կարծիքով՝ հիմա ադրբեջանցի զինվորականները փորձում են Նախիջևանում իրենց գործողություններով Հայաստանի վրա ճնշում գերծադրել և ղարաբաղյան հարցում շանտաժի ճանապարհով գնալ: Նա դրական գնահատեց այն, որ նախօրեին հայկական կողմը կանխել է նախիջևանյան ուղղությամբ դիրքերն ամրացնելու Ադրբեջանի փորձը: «Այսուհետև հենց այսպես է պետք պատասխանել հակառակորդի ուժերի կուտակմանը»,- շեշտեց Լևոն Շիրինյանը: