ԱՄՆ-ում փոքրիկը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի դերում (տեսանյութ)
Կալիֆորնիայի նահանգնի Գլեդեյլ քաղաքում գործող «Արտեկ» հայկական մանկապարտեզի սաներն իրենց ավարտական միջոցառումը նվիրել են Հայրենիքում տեղի ունեցած հեղափոխությանն ու «Իմ քայլը» շարժմանը:
Նիկոլ Փաշինյանի դերում հանդես է եկել 5-ամյա Հակոբ Ալոնց Սեդրակյանը. նա բեմում հայտնվել է ուսապարկով ու քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հագուստը հիշեցնող շորերով, միջոցառման վերջում էլ դեմքին «մորուք» է ամրացրել: «Արտեկ» մանկապարտեզի հիմնադիր-ղեկավարներն են Լյուբա և Լուսինե Գասպարյանները:
«Մեր երեխաներն էլ արեցին իրենց քայլը»,-նշել են միջոցառման կազմակերպիչները: