Ես չեմ պատրաստվում հրաժարական ներկայացնել. գլխավոր դատախազ (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Դատախազությունն այսօր՝ հուլիսի 1-ին նշում է իր 100-ամյակը: Գլխավոր դատախազությունում հանդիսավոր նիստի մեկնարկին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այսօր պատմական և հիշարժան օր է բոլորի համար. Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձի հետ: Նրա խոսքով՝ այս հոբելյանը համընկնում է նաև երկու, հիրավի, պատմական իրադարձության հետ. քսան տարի առաջ՝ 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որի ընդունման օրը՝ հուլիսի 1-ը, 2003 թվականին՝ 15 տարի առաջ, Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեց որպես «Դատախազության աշխատողի օր»:
Գլխավոր դատախազը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում՝ անդրադարձել է իր հրաժարականի մասին հարցին: