Մեքսիկայում սկսվել է համընդհանուր ընտրություններում քվեարկությունը
Մեքսիկայում կիրակի տեղական ժամանակով 08:00-ին գրեթե 157 հազար տեղամաս է բացվել համընդհանուր ընտրություններում քվեարկության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լատինաամերիկյան երկրի պատմության մեջ խոշորագույն քվեարկությանը մասնակցելու համար հրավիրվել է 89 մլն մարդուց ավելի: Նախագահի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով, կհաղթի առավել մեծ թվով ձայներ ստացած թեկնածուն:
Ընտրությունների ընթացքին կհետևեն մեքսիկական քաղաքական կուսակցությունների գրեթե 2,7 մլն ներկայացուցիչներ, 30 հազար տեղացի և ավելի քան 900 արտասահմանյան դիտորդներ: