ԱՄԷ-ից հայտնել են, որ արաբական կոալիցիան դադարեցրել է Հոդեյդա նավահանգստի վրա հարձակումը
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան մեկ շաբաթով դադարեցրել է Եմենի Հոդեյդա նավահանգստում խռովարար հուսիների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ) դեմ ռազմական գործողությունը: Այս մասին կիրակի Twitter-ի իր էջում նշել է ԱՄԷ ԱԳ նախարար Անվար Գարգաշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ողջունում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսի ջանքերը Հոդեյդա նավահանգստից հուսիների անվերապահ դուրս գալուն հասնելու ուղղությամբ»,- նշել է Գարգաշը՝ հավելելով, որ էմիսարին աջակցելու համար «կոալիցիան հունիսի 23-ից մեկ շաբաթով դադարեցրել է առաջխաղացումը դեպի նավահանգիստ»:
To clarify the Coalition has paused the advance on the city & port on June 23 for a week to allow the UN envoy to secure an unconditional withdrawal from Hodeida. We continue our pressure on the parameter & await results of the Envoy’s visit to Sana.
— د. أنور قرقاش (@AnwarGargash) 1 июля 2018 г.
2018 թվականի հունիսի 14-ին արաբական կոալիցիան Եմենի կառավարական ուժերի հետ սկսել է «Ոսկե հաղթանակ» գործողությունը՝ հուսիների վերահսկողության ներքո գտնվող ռազմավարական կարեւորության Հոդեյդա նավահանգիստը գրավելու համար: