Դատախազությունը նշում է 100-ամյակը. հանդիսավոր նիստին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Հովսեփյանը (տեսանյութ)
Հուլիսի 1-ը Դատախազության աշխատողի օրն է: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազության դահլիճում մեկնարկել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստ, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին գլխավոր դատախազներ՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը,նախկին դատախազ, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը, գործող պաշտոնյաներ՝ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև այլ երկրներից։