Հելսինկիի գեյ շքերթին մասնակցել է 100 հազար մարդ
Ֆինլանդիայի մայրաքաղաքում շաբաթ տեղի ունեցած գեյ շքերթին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հելսինկիի ոստիկանությանը:
Երթը սկսվել է 13:00-ին Սենատի հրապարակում և շարժվել Կայվոպուիստո այգի, որտեղ տոնական համերգ է տեղի ունեցել, հաղորդում է ֆիննական Yle-ն: Տոնին մասնակցել են հայտնի ֆին քաղաքական գործիչներ, երաժիշտներ և արտիստներ, ինչպես նաև Հելսինկիի քաղաքապետ Յան Վապավուորին:
2018-ին Հելսինկիի գեյ շքերթի գլխավոր թեման դարձել է «ձայնը»: Կազմակերպիչների խոսքով, այս թեման նպատակ ունի ընդգծել հասարակության բազմազանությունը և թույլ տալ հնչել այն ձայներին, որոնք հաճախ չեն լսվում: