Կաննի բնակիչը վաճառված հին կոմոդում մոռացել էր 180 հազար եվրո
Կաննի բնակիչը վաճառված հին կոմոդում մոռացել էր 180 հազար եվրո արժողությամբ իր խնայողությունները: Գումարը վերադարձնել հրաժարված գնորդները գողության համար դատարանի առջև կհայտնվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Nice Matin-ի տվյալներով, տեղափոխությանը պատրաստվող 60-ամյա ֆրանսիացին նախորդ հանգստյան օրերին 100 եվրոյով իր կամոդը վաճառելու մասին հայտարություն էր տարածել Le Bon Coin-ում:
Կիրակի՝ հունիսի 24-ին կոմոդը տանելու համար ժամանել էր գնորդ կնոջ կենակիցը և բեռնակիրը: Աստիճանների վրա նրանք պատահաբար գցել են կոմոդի դարակներից մեկը, որտեղ հայտնաբերել են 180 հազար եվրո:
Parisien-ը գրում է, որ տղամարդիկ վերցրել են փողերը և թողնելով կոմոդը, անհետացել: Մինչ այդ գնորդը հայտարարել էր գործարքի չեղարկման մասին:
Ֆրանսիայի իրավապահները տեսախցիկների օգնությամբ վերակագնել են դեպքերի ընթացքը և գնորդի և նրա կենակցի բնակարանում խուզարկություն կատարել: Արդյունքում ոստիկանները գտել են միայն գողացված գումարի մի մասը՝ 138 հազար եվրոն, մյուս մասը զույգն արդեն հասցրել էր ծախսել: