Նիցցայում շահագործել են տրամվայ, որը 20 վայրկյանում կանգառներում լիցքավորվում է
Շաբաթ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում շահագործվել է առանց շփման ցանցի աշխատող և կանգառների ընթացքում էներգիա ստացող նորարարական տրամվայ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Parisien թերթին:
Թերթի հաղորդմամբ՝ օդային շփման ցանցի միջոցով էլեկտրաէներգիայի ավանդական փոխանցումից հրաժարվելուն օգնել է նորագույն գետնով վերալիցքավորման կայուն համակարգը: Այն տրամվային թույլ է տալիս էներգիա կուտակել և կանգառի ժամանակ լիցքավորվել:
«Ամբողջ գործընթացը 20 վայրկյանից քիչ է տևում», -թերթը մեջբերում է տեխնոլոգիայի ստեղծողին՝ ֆրանսիական Alstom ընկերությանը: