Աշտարակի ձորում Գերմանիայի քաղաքացի է կորել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 03:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձոր «Նոր Ջրաղաց» ռեստորանային համալիրի մոտակայքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ռեստորանային տարածքից գտել են Մ. Գ.-ին (Գերմանիայի քաղաքացի ծնված 1992թ.):