Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։