Բրազիլացի երկրպագուները կազմակերպել են Գերմանիայի հավաքականի «թաղումը» (տեսանյութ)
Բրազիլիայի հավաքականի երկրպագուները Լիբանանում հուղարկավորության արարողություն են կազմակերպել, որի ընթացքում դագաղներ են տարել` ներկված գերմանական դրոշի գույներով:
Հիշեցնենք‚ որ Գերմանիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ աշխարհի 2018 թվականի առաջնության փլեյ-օֆ` F խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը: