2030թ.-ից սկսած՝ ամեն տարի աշխարհում 250 հազար մարդ կմահանա. ՄԱԿ
Եղանակային արտակարգ պայմանները գնալով ավելի ու ավելի հաճախանում են, իսկ դրանց հետևանքները գնալով ծանրանում են՝ ներառյալ մարդկանց մահացության աճը և տնտեսությանը հասցված հսկայական վնասը՝ գրում է frontnews.eu-ն:
Վտանգ կա, որ 2030-2050թթ. ընկած ժամանակահատվածում եղանակային փոփոխությունները կհանգեցնեն տարեկան 250 հազար մարդու մահվան:
Ռեյկյավիկում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո ութ փոքր երկրների նախարարները և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են բնակչության պաշտպանության խնդիրները այդ և այլ սպառնալիքներից:
«Կլիմայի փոփոխությունները սպառնում են մեր մոլորակի բնակչությանը: Հատկապես սպառնալիքի տակ են փոքր երկրները: Բարեբախտաբար, ռազմավարական հարցերում իրենց հատուկ ճկունության շնորհիվ այդ երկրները կարող են նորարարական որոշումներ ընդունել, որոնք հաճախ դառնում են մեծամասշտաբ փոփոխությունների խթան:
Մենք մեծ հույսեր ենք կապում փոքր երկրների հետ՝ շրջակա միջավայրին առնչվող խնդիրների հաղթահարման հետ կապված»,- ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրենը: