Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 4 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
Հունիսի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել Օպել-Օմեգա և ԳԱԶ-31029 մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Օպել-Օմեգա-ի վարորդը, երկու ուղևորները և ԳԱԶ-31029-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։