Դավիթ Տոնոյանը հոսպիտալում պարգեւատրել է 1,5 ամիս առաջ վիրավորված զինծառայողին (լուսանկարներ)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 29-ին, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ու պարգեւատրել մայիսի 13-ին վիրավորված Շամխալ Պետրոսյանին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շամխալ Պետրոսյանը, որը վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից, պարգեւատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել։