Արցախի ԱԺ լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով աշնանային նստաշրջանից սկսած
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱԱՀ ԱԺ նիստերի ուղից հեռարձակման բացակայութանը:
Նա մասնավորապես ասել է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում Ազգային ժողովի նիստերն ուղիղ հեռարձակելու վերաբերյալ քաղաքացիների և լրագրողների հարցման՝ ասեմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 28-ի լիագումար նիստում հայտարարել էր, որ աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակվելու են ուղիղ եթերի ռեժիմով։