Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարարին (լուսանկար)
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Նա լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցերում: Երաժիշտը տեղեկացրել է, որ նրա հետ խոսել է մի շարք նախագծերի մասին:
«Հիանալի էր հանդիպել բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Մենք քննարկում ենք ունեցել շրջակա միջավայրի վերաբերյալ բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Ամուլսարի և հանքերի վերաբերյալ: Թույլ տվեք միայն մի բան ասել: Նոր կառավարությունում կան բազմաթիվ անկեղծ և աշխատասեր երիտասարդներ, որոնք փորձում են շտկել նախորդ կառավարության ստեղծած խառնաշփոթը»,- գրել է նա: