Բողոքի ակցիա Արմավիրի մարզում. 34 տարվա գյուղապետը չի ցանկանում հեռանալ
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի գյուղացիները բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք պահանջում են համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը:
Նշենք‚ որ Ռազմիկ Մարգարյանը գյուղապետ է արդեն 34 տարի: Չնայած իր դեմ ընթացող բողոքի ցույցերին՝ Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի: