Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել. Ոստիկանություն
Գեներալ Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տանը գողություն է կատարվել: Այս մասին հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հունիսի 28ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք, Արշալույս գյուղում օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մտել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:
Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: